2976 դիտում
10:23 05-03-2021
Պատերազմի ժամանակ մահվան դեպքերի մեծ մասը զրահաբաճկոնների պակասի պատճառով էր․ պահեստազորի սպա․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ «Պահեստազորի սպա, տնտեսագետ Արթուր Գրիգորյանի գնահատմամբ՝ 44-օրյա արցախյան պատերազմի ընթացքում գեթ մեկ տեղ չկար, որտեղ խնդիր չի եղել՝ թե՛ սպառազինության, թե՛ մարդկային ոեսուրսների ու համազգեստների մասով: Դրա համար ունենք այն հետեւանքը, որն ունենք, մինչդեռ ի վիճակի էինք այսպիսի հետեւանք չունենալու:
- Խնդիրներն ի հայտ են եկել պատերազմի առաջին օրվանից: Ամենագլխավորներից՝ զրահաբաճկոնների եւ սաղավարտների հարցն է եղել, ինչպես նաեւ զինվորականների ճտքավոր կոշիկների: Վիրավորումների եւ մահվան դեպքերի մեծ մասն այն պատճառով էին, որ զրահաբաճկոնների կամ սաղավարտների պակաս կար, այսինքն՝ վիրավորումների եւ մահացությունների մեծ մասը բեկորային էր: Հարցն այն է, որ պետբյուջեի հատկացումների մասով եւ ընդհանրապես՝ ամեն մասով խնդիրներ էին ստեղծված: Օրինակ՝ մեկ զրահաբաճկոնի արժեքը Պաշտպանության նախարարության հաշվեկշռում 250 հազար դրամ է նշված, այնինչ ներկա պահին նույնիսկ տեղը կարող եմ ասել, որ կան բավականին էֆեկտիվ զրահաբաճկոններ, որոնց արժեքն է 130 հազար դրամ եւ մի քանի անգամ ավելի լավն է իր որակական հատկանիշներով: Այնինչ, պատերազմի օրերին ներկայիս իշխանության ներկայացուցիչները հրավիրում էին մեզ մարտի դաշտ՝ մեր իսկ զրահաբաճկոններով եւ մեր իսկ համազգեստով: Բայց ունենք 70 հազար ակտիվ զինվորականներ, 210 հազար՝ ռեզերվ, այսինքն՝ առնվազն 280 հազարի հաշվարկով պիտի մեր ՊՆ պահեստներում ունենայինք համապատասխան քանակի ե՛ւ զրահաբաճկոններ, ե՛ւ սաղավարտներ, ե՛ւ համազգեստներ՝ ամեն ինչ, ընդհուպ նաեւ բուշլատներ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3748 դիտում
21:39 19-02-2016
2004 թվականի այս օրը Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին
3357 դիտում
23:42 19-12-2014
Չելյաբինսկում ուսանողը ինքնասպանության փորձ է կատարել՝ սեքսի պակասի պատճառով
1093 դիտում
09:17 20-10-2015
ԱՄՆ-ի Օհայո նահանգում թույնի պակասի պատճառով մինչև 2017 թ-ը հետաձգվել են մահապատիժները
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»