211652_close_icon

Վրաստանը սկսել է ՆԱՏՕի չափանիշներին համապատասխան զրահագլխարկների և զրահաբաճկոնների արտադրությունը. տեսանյութ

views-count1253 դիտում article-date 12:05 11-02-2014
Նախօրեին Վրաստանի Վաշլիջվարի հատուկ ռազմաբազայում տեղի է ունեցել «Դելտա» գիտա-տեխնիկական կենտրոնի կողմից արտադրված զրահագլխարկների և զրահաբաճկոնների շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցել են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, խորհրդարանին առընթեր պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին և այլ պետությունների ռազմական կցորդներ: Զրահագլխարկի քաշը1200-1500 գրամ է, իսկ զրահաբաճկոնի քաշը՝ 3200 գրամ: Սեսիաշվիլիի խոսքով՝ արտադրանքը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր