211652_close_icon
views-count41916 դիտում article-date 14:27 05-03-2021

Արթիկ քաղաքում ավտովթար-վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկված 65-ամյա կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 4-ին, հիվանդանոցում մահացել է Արթիկ քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Լաուրա Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 3-ին Արթիկ քաղաքում ավտովթարի  հետևանքով վրաերթի ենթարկվելուց հետո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 3-ին ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ 

Ժամը 19։10-ի սահմաններում Արթիկ քաղաքի Աբովյան և Բաղրամյան փողոցների խաչմերուկում բախվել էին Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 25-ամյա Արկադի Հակոբյանի վարած ՎԱԶ 21144 մակնիշի և Անուշավան գյուղի բնակիչ՝ 48-ամյա Լեռնիկ Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարից հետո Ա. Հակոբյանի վարած ավտոմեքենան հարվածել էր հետիոտն՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 65-ամյա Լաուրա Հարությունյանին, ով մարմնական վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն։


Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր