211652_close_icon
views-count56160 դիտում article-date 18:45 08-02-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 47-ամյա Արա Խ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Արգավանդի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 58-ամյա Իզաբելա Դ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև վարորդը շտապօգնության ավտոմեքենայի հետ փորձել է հասնել հիվանդանոց, սակայն ճանապարհին իր տեսադաշտից շտապօգնության ավտոմեքենան կորցրել է, ինչից հետո ճանապարհին նկատել է պարեկներին, մոտեցել նրանց, և հայտնել դեպքի մասին:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արարատ Պետրոսյանը, պարեկ Նարեկ Սեդրակյանն ու կրտսեր պարեկ Արմեն Հովհաննիսյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, որպեսզի դեպքի վայրի հետքերը չվնասվեն:

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր