211652_close_icon
views-count4602 դիտում article-date 13:11 06-03-2021

Ես Միքայել Մինասյանի ընկերն եմ և իր թիմի անդամ, ըստ երևույթին՝ ձեռքերը չեն հասնում Մինասյանին, և Փաշինյանը փորձում է այս կերպ որոշակի անհարմարություն պատճառել կամ էմոցիա մտցնել. Արա Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսուհետև տանելու եմ ավելի սուր քաղաքական և անընդմեջ պայքար․ այս մասին այսօր «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել էր ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին՝ ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը: Այսօր վերքաննիչ դատարանը փոխեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ և վերջինս ազատ արձակվեց նիստերի դահլիճից:

«Գտնում եմ, որ նորմալ չի, որ մի «բիճ գեղցի», կներեք արտահայտությանս համար, ամբողջ երկիրը տակն ու վրա է արել, ու իր կեղծարարության և զեղծարարության վրա իրեն այնքան վստահ է զգում, որ անգամ ազգային անվտանգության համակարգը դարձել է իշխանության քիլլերը: Ուզում եմ հիշեցնել, որ ԱԱԾ նախկին տնօրենը հրաժարականի հետ կապված հայտարարությունում, Վազգեն Մանուկյանի գործով քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել է, որ ԱԱԾ-ն չի կարելի վերածել քաղաքական հետապնդման գործիքի, իսկ հայտարարությունը տարածել է նոյեմբերի 11-ին՝ հայտնելով, որ նման գործելաոճը շարունակվում է»,- ասաց Արա Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց, որ գործը, որով իրեն փորձում էին երկարատև մեկուսացնել հասարակությունից, ըստ ԱԱԾ փաստաթղթերի՝ հարուցվել է հոկտեբերի 10-ին:

«Ես առավել քան վստահ եմ, որ այդ գործը ևս եղել է քննարկման առարկա, և ավելի քան վստահ եմ, որ այդ հրաժարականի հիմքում դրված է այս՝ Վազգեն Մանուկյան և  մի շարք նմանատիպ գործեր, երբ կեղծ, շինծու, մտացածին մեղադրանքներով մարդկանց փորձում են ազատազրկել»,-ասաց Արա Սաղաթելյանը

Նրա խոսքով՝ ինքը մի քանի անգամ առիթ ունեցել է շեշտել, որ երկրի ղեկավարը և իր պնակալեզները մտասևեռվածություն ունեին իր անձի շուրջ:

«Բոլորին հայտնի է նաև, որ ես Միքայել Մինասյանի ընկերն եմ և թիմի անդամ: Ըստ երևույթին՝ ձեռքերը չեն հասնում Միքայել Մինասյանին և նա փորձում է այս կերպ որոշակի անհարմարություն պատճառել կամ էմոցիա մտցնել: Տեղեկացնեմ, որ մեր ընկերությունը և մեր թիմը այնքան նորմալ են և ստաբիլ, որ նման աննորմալ քայլերով հնարավոր չի, առավելապես, երբ մենք կապ չունենք այդ երևակայական մեղադրանքների հետ»,- ասաց Սաղաթելյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ սա 5-րդ գործն է, որով փորձում են իրեն հարցաքննել ազատազրկել:

Տեսանյութը՝ ArmNews
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր