211652_close_icon
views-count988 դիտում article-date 15:16 08-03-2021

Հայաստանի համար ողբերգական ժամերին ցավի ու տառապանքի առյուծի բաժինն եք լուռ ամփոփել ձեր հոգիներում՝ թույլ չտալով մեզ վշտից ընկճվել. ԲԴԽ նախագահի ուղերձը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել Մարտի 8-ի առիթով։

«Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Մարտի 8-ն է այն խորհրդանշական օրը, որ բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի բոլոր հաջողությունները տարբեր ժամանակաշրջաններում հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների և հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ակտիվ ներգրավվածության շնորհիվ:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանի համար դժվարագույն, ողբերգական ժամերին ցավի ու տառապանքի առյուծի բաժինն եք լուռ ամփոփել ձեր հոգիներում՝ թույլ չտալով մեզ վշտից ընկճվել, ուժ տալով մեզ պայքարել հանուն մեր զավակների վաղվա լուսավոր ապագայի:

Անգնահատելի է ձեր դերը մեր պետության, հասարակության մեջ:

Հարգանքս և խոնարհումս մեր մայրերին, տիկնանց, քույրերին և դուստրերին: Մաղթում եմ անսահման սեր, երջանկություն, ամուր հենարան կյանքում և հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր պետականության», - ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր