211652_close_icon
views-count58308 դիտում article-date 12:11 09-03-2021

Վանաձորում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են մի քանի ավտոմեքենաներ. հավաքվածներն ասում էին. «Մարզպետն ու քաղաքապետը, եթե Սուրենյանին լսեին, լավ կլիներ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 17։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի Դիմաց թաղամասի Աղայան փողոցում բախվել են մի քանի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Տեսնես՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը լսե՞լ են Հիդրոմետ ծառայության հայտնի ու սիրված տնօրեն Գագիկ Սուրենյանին։ Մարդը գերմանական ճշտապահությամբ՝ «չոտկի» ասում է եղանակի տեսությունը, որ սպասվում է ձյուն, կարկուտ, անձրև, արև։ Քանի օր է՝ մարդը զգուշացնում է, որ սպասվում է ձյուն ու բուք, ինչը պետք է հուշեր մարզպետին ու քաղաքապետին, որպեսզի պատրաստ լինեին ձնամաքրմանը, բայց չէ, էս մարդիկ լրիվ դառել են Լոռեցի Սաքո։ Երևի վախենում են տաքուկ կաբինետներից դուրս գան ու կատարեն իրենց պարտականությունները  ժողովրդի առջև, այն է՝ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ճանապարհներն սպասարկող ընկերությունները սրտացավ մոտեցում ցուցաբերեն ու մաքրեն մերկասառույց ճանապարհները։

Եթե լսեին Սուրենյանին, ապա էս վթարն էլ տեղի չէր ունենա։ Հիմա ո՞վ է փոխհատուցելու էս մարդկանց վնասները, չգիտենք»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+

Նմանատիպ նյութեր