79959 դիտում
10:33 09-03-2021
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մոտ 20 տոննա հեղուկ գազով ցիստեռնով կցորդիչով Scania բեռնատարը, 80 մետր գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 19։10-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 56-ամյա Ալիռեզա Հոսեին Սալահիին իր վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 300 կմ-ին՝ Լանջառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, դուրս է բերվել ձորից և օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արարատ» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ողջ գիշեր տեղում ծառայություն են կատարել ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը, անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Խաչատրյանի գլխավորությամբ։
Ավտոմեքենայի կցորդիչին ամրացված է եղել մոտ 20 տոննա հեղուկ գազով ցիստեռ, և մի քանի ժամ գազի արտահոսք է եղել, ու տեղում ողջ գիշեր հսկողություն են իրականացրել նաև ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+