78902 դիտում
23:00 29-11-2022
Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել ձորում, վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները, հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Բաղդասար Բ-ն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել ճանապարհային նշաններն ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ։
Նրան ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները։
Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են Լոռու գումարտակի Թումանյանի տարածաշրջանում ծառայություն կատարող պարեկներ Արեն Ղարաջյանն ու Ֆրունզե Սարգսյանը։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ալավերդու հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ վթարի վայրում տեղազննություն էր կատարում քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Թումանյանի բաժին, որ վիրավորը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+