211652_close_icon
views-count1948 դիտում article-date 23:06 09-03-2021

Մարտիության միջոցառումներ են անցկացվել սոցիալական բաղադրիչով. տոնական միջոցառումներին մասնակցել են նաև բազմազավակ ընտանիքների մայրերը, արցախցի կանայք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 
Կանանց միջազգային օրվան՝ մարտի 8-ին նվիրված Երևանի քաղաքապետարանի մշակութային ծրագրերն այս տարի առավելապես սոցիալական ուղղվածություն ունեին:

Տոնական միջոցառումներին մասնակցելու հնարավորություն էին ստացել միակողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքները, բազմազավակ ընտանիքների մայրերը, արցախցի կանայք: 
 
Երևանի թատերահամերգային դահլիճներում և թանգարաններում շուրջ 4500 այցելուների համար կայացան բազմաժանր միջոցառումներ. 13 թատերական ներկայացում, համերգային 2 ծրագիր, 3 ցուցահանդես և 1 կինոցուցադրություն: Մարտիության միջոցառումներին այս տարի՝ օրվա խորհրդին համահունչ ծրագրով միացան նաև երևանյան թանգարանները:

Մասնավորապես, Երևան քաղաքի պատմության թանգարանում «Կինը և խորհրդային Երևանի տնտեսությունը», ինչպես նաև «Օլգա Հակոբյանի հեղինակային զարդերը» խորագրերով ցուցահանդես էր: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կանանց հյուրընկալեց «Կինը և Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» ցուցադրությամբ, իսկ Ժամանակակից արվեստի թանգարանում «JAZZ-ART-FASHION» ցուցահանդես-միջոցառում էր, որի ընթացքում ելույթ ունեցավ հայտնի ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր