211652_close_icon
views-count1673 դիտում article-date 13:23 27-12-2016

Սոցիալական տարբեր խմբերի և սիրիահայ ընտանիքների երեխաների համար ավանդական տոնական միջոցառումներ են կազմակերպվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող հանդիսություններում, ավանդույթի համաձայն, մեծ տեղ են զբաղեցնում մանկական միջոցառումները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս տարի նույնպես կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ` 4000 երեխաների համար: Ըստ այդմ` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում երեխաները դիտում են Հովհ. Թումանյանի հեքիաթի մոտիվներով բեմադրված «Քաջ Նազարի նոր արկածները» տոնական երաժշտական ներկայացումը: Առաջին օրվա ներկայացումներից մեկին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առիթով և վստահեցրել, որ մանուկների համար կազմակերպվող ցանկացած նախաձեռնություն, այդ թվում և Ամանորի տոնական ծրագրերը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական ուշադրության կենտրոնում են, դե իսկ միջոցառումները շարունակական բնույթ կկրեն: Ներկայացումն այս օրերին կդիտեն անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների և տարբեր սոցիալական խմբերի երեխաներ։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր