1223 դիտում
13:54 10-03-2021
Մրցույթ` 2021-2022 ուստարում Ռումինիայի բուհերում կրթություն ստանալու համար
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021-2022 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (3 տեղ բակալավրիատ, 4 տեղ մագիստրատուրա, 1 տեղ ասպիրանտուրա):
Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, լեզուն չիմացող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի նախապատրաստական դասընթաց:
Մրցույթին միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող և օտար լեզուներին տիրապետող ու բարձր առաջադիմություն ունեցող ՀՀ քաղաքացիները:
Քննությունները տեղի կունենան 2021 թվականի մարտի 29-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։
Ներկայացվող փաստաթղթերի ցանկին ու մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հղմամբ:

Նմանատիպ նյութեր
1602 դիտում
14:50 04-02-2021
Մրցույթ ՌԴ բուհերում 2021-2022 ուստարում կրթություն ստանալու համար
4043 դիտում
17:32 18-11-2016
Հայտարարվում է մրցույթ՝ Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում կրթություն ստանալու համար
2076 դիտում
19:07 19-07-2021
2020-2021 թթ. ուստարում ՀՀ հանրակրթական ուսհաստատությունների 95 շրջանավարտ արժանացել է գերազանցության մեդալի
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»