211652_close_icon
views-count3995 դիտում article-date 23:57 10-03-2021

Հրապարակված տեսանյութերը պարունակում են պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված հանցավոր խմբին բնորոշ ծանր հանցագործություններ կատարելու անհերքելի փաստեր. փաստաբան

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հրապարակված տեսանյութերն իրենց մեջ պարունակում են պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված հանցվոր խմբին բնորոշ ծանր հանցագործություններ կատարելու անհերքելի փաստեր.…

Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը խմբագրում և ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանին ուղարկում Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը,

հստակ երևում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա.Այվազյանը Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանին է ուղարկում Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթերը…

Հիմա հարց- տիկին և պարոն, ու՞մ հանձնարարությամբ և ի՞նչ շարժառիթով եք կատարել այդ հանցանքները… բա ձեզ պե՞տք էր ուրիշի համար նստել…

Այս խայտառակության վերաբերյալ առավոտյան հանցագործության մասին գրավոր հաղորդում եմ ներկայացնելու գլխավոր դատախազություն, իսկ մինչ այդ ասեմ, որ գիշերը չքնելն ու նամակագրությունը մաքրելը քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգուտ չեն բերի…

Տեսանյութերը մանրամասն ուսումնասիրելուց հետո կհրավիրեմ մամուլի ասուլիս:

Հ.Գ. համոզված եմ, որ քաղաքական իշխանության կողմից այսպիսի կեղտոտ պատվերները եզակի չեն, կարծում եմ նաև, որ տեսանյութերը՝ նույնպես…

Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան էջից։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ հրապարակված տեսանյութերն իրենց մեջ...

Опубликовано Amram Makinyan Среда, 10 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր