211652_close_icon
views-count1625 դիտում article-date 17:34 11-03-2021

STADA դեղագործական ընկերությունների խմբի վաճառքների ընդհանուր աճը 2020 թվականին կազմել է 18%

Չնայած 2020 թվականի համավարակին` STADA միջազգային դեղագործական ընկերությունների խումբը դեղերի շուկայում զգալի աճ է արձանագրել իր ֆինանսական ցուցանիշներով։  Խմբի վաճառքները 2020 թվականի ընթացքում գերազանցել են 3 մլրդ եվրոն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ STADA ընկերությունը արձանագրել է օրիգինալ ևգեներիկ ապրանքների զգալիաճ, ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՊՀ ողջտարածաշրջանում:

Այս արդյունքին հնարավոր է եղել հասնել ընկերության կողմից ռուսաստանյան դեղագործական արդյունաբերություն կատարված շուրջ 610 մլն եվրո ներդրումների շնորհիվ: ԱՊՀ շուկանայս տարի ևս շարունակում է մնալ STADA-ի համար երկրորդ ամենակարևորը՝ գերմանական շուկայից հետո:

2020 թվականին STADA ընկերությունը օրիգինալ և գեներիկ դեղերի արտադրության իր արդյունքներով եվրոպական շուկայում զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկեվրոպական Consumer HealthCare ցուցանիշով բարելավել է իր դիրքերը չորս հորիզոնականով:
Նախորդ տարվա առաջին եռամսյակում STADA ընկերությունը բրենդային ապրանքների մասով ընդլայնել է իր բիզնեսը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում:
Հաշվետու տարում STADA խումբը կարողացել է նաև իր թիմ ներգրավել նոր մասնագետների և առաջնորդների․ ընկերությանը միացել է 1675 մարդ: Արդյունքում՝ ամբողջ աշխարհում STADA- ի աշխատակիցների ընդհանուր թիվը հասնում է ավելի քան 12,300-ի: 

Ընկերությունը, իրառաքելության, տեսլականի և արժեքների վրա հիմնված շարունակական աճի հստակ ռազմավարությամբ, նախատեսում է պահպանել աճի տեմպը նաև 2021 թվականին: Ներկայացնելով 2021 թ.-ին  լավատեսական կանխատեսման պատճառները` ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Պիտեր Գոլդշմիդտը նշել է, որ STADA-ն արդեն ունի հստակ ձևավորված, օրիգինալ և գեներիկ տեսական ու պորտֆել:

Հավելենք նաև, որ 2021 թվականին STADA միջազգային դեղագործական ընկերությունների խմբի ներկայությունը մասնագիտացված դեղամիջոցների ոլորտում ընդլայնվում է լայն գործընկերության և շուկա նոր ապրանքների ներմուծման միջոցով։

STADA-ն արտադրում է ժամանակակից անվտանգ և որակյալ դեղամիջոցներ, քանզի ընկերության առաջնահերթ խնդիրն է հոգ տանել հանրության առողջության և բարեկեցության մասին, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ:
 

Նմանատիպ նյութեր