1887 դիտում
14:17 12-03-2021
Հայաստանն ու Դանիան հարաբերությունների խորացման մեծ ներուժ ունեն. դեսպանը հավատարմագրերը հանձնել է ՀՀ նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլե Էգբերգ Միկկելսենը (նստավայրը՝ Կիև):
Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան՝ ակնկալելով, որ նա իր փորձառությունը կծառայեցնի երկու երկրների միջև կապերի զարգացմանը:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Դանիան հարաբերությունների խորացման մեծ ներուժ ունեն: Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել մասնավորապես գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև բնապահպանական և մի շարք այլ ոլորտներ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև պատերազմից հետո ստեղծված իրողություններին և մարդասիրական մի շարք խնդիրների: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային գործընկերների աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերման հարցերում:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»