211652_close_icon
views-count5759 դիտում article-date 16:05 12-03-2021

Օտարների մեջ գործակալ փնտրելուց առաջ ՀՀ ՊՆ-ին հարց ուղղեք․ ինչի՞ համար էին ականազերծվում Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիկում և Վայոց Ձորում ոչ գյուղատնտեսական նշանակության տարածքները

Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՇԱՏ ԿԱՐևՈՐ 
‼️Օտարների մեջ գործակալ փնտրելուց առաջ ՀՀ ՊՆ-ին հարց ուղղեք․ Ինչի՞ համար էին ականազերծվում Սյունիքում, Տավուշում, Գեղարքունիկում և Վայոց Ձորում ոչ գյուղատնտեսական նշանակության տարածքները։

Եվ առաջին հարցը պետք է ուղղել Դավիթ Տոնոյանին, որը 2014 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր։ Հենց այդ թվին է մեկնարկում մարդասիրական ականազերծման մոնիտորինգի ծրագիրը։ Այն իրականացվել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի դոնորական ֆինանսավորմամբ։ 

‼️  2014 թվականի մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը անցկացրել էին խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի տրամադրած դոնորական աջակցությամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակարպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների հաստատված ականավտանգ 16 տարածքների ականազերծման աշխատանքների կազմակերպչական և վերջնական համաձայնեցման հարցերի առնչությամբ: 

‼️ Այս ծրագրով ականազերծվել էին այն տարածքները, որոնք պատերազմից հետո նիկոլ փաշինյանի "թեթև ձեռքով" այսօր տրվում են, կամ կիսով չափ տրվելու են մեր երկրի թշնամիներին։ Նշեմ Սյունիքի մի քանի համայնքների անուններ, որտեղ ի դեպ 2014 թվականին անձամբ Սրաշենում, դեպի Ներքին Հանդ տանող տարածքում տեսել եմ Դավիթ Տոնոյանին։ Այն ժամանակ ականազերծման մասին չասացին, երբ մեքենաս կանգնեցրեցի և հարցրեցի, թե ովքե՞ր են։ Ինձ ասացին ՊՆ-ն կապի համակարգ է տեղադրում։ Բայց հետո պարզվեց ականազերծման ծրագիրն էին մշակում և օրեր հետո լրագրողներիս տարան նորից Սյունիք, որ Շվեյցարիայից սակրավոր մասնագետների հետ լուսաբանենք այդ ծրագիրը։ Մենք նրանց հետ Շուռնուխի հատվածն էինք ուսումնասիրում։  Մյուս տարածքներն էին, որտեղ եղա որպես լրագրող ականազերծման ծրագիրը լուսաբանելու համար Սյունիքի Դավիթ Բեկ, Կոռնիձոր, Եղվարդ, Ուջանիս և այլն։ Ի դեպ Եղվարդի և Ուջանիսի ականազերծման ծրագիրը նույնիսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո էլ էր շարունակվել։ 

‼️Պետք է խոստովանեմ, որ տարիներ առաջ չեի պատկերացնի, որ այս ծրագիրը պարզապես մարդկանց կյանքերը, կամ ընտանի կենդանիներին փրկելու համար չէր։ Մեզ ասում էին արցախյան առաջին ազատամարտից հետո բազմաթիվ մարդիկ են զոհվել ականների վրա, բացի դա հիմա այլևս պատերազմ չկա և խոշոր եղջերավորները, էծ-գառ-ոչխարի հոտերը այդ տարածքներում են արածում ու լինում է պայթում են։ Ընդունենք, որ այդպես է, բայց ․․․

Բայց բոլոր նշվածս համայնքները Արցախի, կամ ադրբեջանական, Նախիջևանի հետ էին սահմանամերձ։ Արցախի հատվածը Քաշաթաղն էր, որ շատ դեպքերում բնության հատուկ պահպանվող տարածքների հետ էր սահմանակցում։ Այսինքն այս տարածքները գյուղատնտեսական նշանակությամբ չեին, այլ վայրի բնությունը պահպանելու համար և վայրի կենդանիների ազատ ելքումուտքը, միգրացիան ապահովելու համար արգելոց-արգելավայրեր էին։ 

Եվ ուրեմն մարդկանց ով երեկ չէ առաջին օրը իմ ուղիղ եթերս լսելով հորդորս ընդունեց և բարձրաձայնեց ականազերծման տարածքների խնդիրը, կարևոր է նաև իմանալ, որ այդ ականազերծումը ոչ մի դեպքում կապ չունի արոտավայրերը մաքրելու հետ, դրանք բարդ ռելիեֆ ունեցող, հատուկ պահպանվող տարածքներ էին նաև։ 

Հիմա իհարկե արդեն այդ տարածքները թշնամուն են հերթով հանձնվում ու հասկանալի է, որ բրիտանական, ամերիկյան, շվեյցարական կազմակերպություններին չէ որ պետք է շպիոնաժի մեջ մեղադրել, այլ առաջին հերթին հրավիրել նախ Դավիթ Տոնոյանին, հետո «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ռուբեն Առաքելյանին և ինչո՞ւ չէ նաև 2014 թվականին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնին (հասկանում եմ, որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, բայց հարցեր տալ արժի), որի հետ Դավիթ Տոնոյանին Սրաշենի մոտ տեսել եմ։ 

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն դուք կարող եք նիկոլի սատանեքին բռնել ․․»։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

‼️ ՇԱՏ ԿԱՐևՈՐ ‼️Օտարների մեջ գործակալ փնտրելուց առաջ ՀՀ ՊՆ-ին հարց ուղղեք․ Ինչի՞ համար էին ականազերծվում Սյունիքում,...

Posted by Նարինե Կիրակոսյան on Friday, March 12, 2021

Նմանատիպ նյութեր