211652_close_icon
views-count1972 դիտում article-date 18:54 14-03-2021

Իսպանիայում ՀՀ դեսպանն Անդորրայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է գերիների վերադարձի անհրաժեշտությունը

Անդորրայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ս․թ․ մարտի 12-ին հանդիպում ունեցավ այդ երկրի խորհրդարանի նախագահ Ռոսեր Սունյե Պասկուետի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կարևորեց հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը։

Կողմերը քննարկեցին նաև երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր