2753 դիտում
23:29 14-03-2021
Մեր կյանքը նույնը չի երկու պատճառով՝ մեր Հայրենիքի մեծ մասի կորստի և մեր զավակների ու եղբայրների՝ այլևս ֆիզիկապես մեզ հետ չլինելու. Բագրատ Սրբազանի քարոզը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իմ կյանքը նույնը չի, երբ մեր կողքին չկան Ալբերտը, Վարդանը, Հակոբը, Մեսրոպը, Գրիշան, Վազգենը, Սերգեյը, Ժորան, Վաչագանը և այսպես շարունակ, այս մասին այսօրասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն՝ իր կիրակնօրյա քարոզի ժամանակ:
Բագրատ Սրբազանի այսօրվա քարոզը.
Ղովտի կնոջ պես ետ ենք նայում, դառնում ենք նախկինին, և մեր այսօրվա գործած բոլոր մեղքերն ու հանցանքները ետ հայացքով թիկունքի՝ ավերված Սոդոմ-Գոմորի վրա ենք փորձում դնել։
Անիրավ դատավորը հայտնի, շատ հարգված մեկն էր քաղաքում՝ Հռոմի հպարտ քաղաքացի։ Զրկված, իրավազրկված, խաբված մի այրի կին է գալիս Դատավորի մոտ՝ իր դատը տեսնելու, բայց դատավորը չի ուզում տեսնել դատը։
Ինչո՞ւ. որովհետև կյանքի սկզբունք ուներ՝ հպարտ քաղաքացի էր։
«Որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»,- ասում է մեր Տերը։
Սա անիրավության սկզբունքն է. Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում, որովհետև պաշտոնի վրա էր՝ ինքն էր որոշում մարդկանց կյանքը։
Երկրորդ պատմությունը դարձյալ հպարտ քաղաքացի փարիսեցու մասին է՝ օրենքը պաշտող, օրենքի մեկնաբանությունները տվող, տեսանելի կողմից՝ արդար։ Նա տաճարում աղոթքի կանգնած ասում է,- «Շնորհակալ եմ, Տեր Աստված, որ Դու ինձ այսպես ես ստեղծել, անկյունում ընկած մաքսավորի նման չեմ ես, այլ արդար մարդ եմ»։
...
Ղովտի կնոջ պատմությունը մեր կյանքի իրական պատվերն է․ եթե ես ուզենամ որևէ կերպարով նկարագրել ու ներկայացնել այսօրվա մեր կյանքը, ավելին չկա, քան Ղովտի կնոջ պատմությունը։
«Հիշեցե՛ք Ղովտի կնոջը»,- շատ շեշտադրված կերպով ասում է մեր Տերը։
Երբ այդ պահին արդարացած Ղովտն իր ընտանիքով դուրս էր գալիս Սոդոմից և Գոմորից, որը մատնվեց ծծումբի ու կրակի և ոչնչացավ, Տերն ընտանիքին պատվեր տվեց՝ ասելով՝ ետ չնայե՛ք, այլ բարձրացեք լեռը։
Այսինքն՝ ստանձնե՛ք ձեր բաժին պատասխանատվությունը և բարձրացեք այդ լեռը, չկանգնեք ու ետ չնայեք, չփորձեք փնտրել, թե ինչ տեղի ունեցավ ձեր թիկունքում՝ նախկինում, այլ այն գնացեք այն ճանապարհով, որ ունեք. բարձրացեք սրբության լեռը՝ մաքրության վայրը։
Եվ ի՞նչ տեղի ունեցավ․ Ղովտի կինը չդիմացավ գայթակղությանը. գլուխը ետ դարձրեց տեսնելու, թե ինչ է տեղի ունենում և աղե արձան դարձավ։
Այսպես է մեր կյանքը, այսպես է մեր այսօրը․ երբ մենք բազմաշերտ խոցվածության մեջ ենք, երբ մենք հայրենիքի կորուստ ենք ունեցել, երբ մենք մարդկային կյանքեր ենք զոհել, երբ մենք խոցված ընտանիքներում ենք ապրում, երբ մեր միտքն անընդհատ թունավորում են՝ կյանքը սովորական դարձնելու՝ ուտելու, խմելու և մեր կենցաղը շարունակելու, մենք դեռ տակավին Ղովտի կնոջ պես ետ ենք նայում, դառնում ենք նախկինին, և մեր այսօրվա գործած բոլոր մեղքերն ու հանցանքները ետ հայացքով թիկունքի՝ ավերված Սոդոմ-Գոմորի վրա ենք փորձում դնել։
Այո, այսօր Աստված մեզ կոչում է դադար առնելու՝ վերստին անդրադառնալու մեր մեղքին, մաքրված ճանապարհով ընթանալու դեպի անմահության գագաթը. բարձրանալու այն սուրբ լեռը, որը նախկին, անցյալ ու թիկունք չի ճանաչում, այլ իր նպատակը դրած, Աստծուց երկյուղած, մարդկանցից ամաչելով ընթանում է՝ այդ սուրբ լեռանը հասնելու:
...
Այո, մեզ խաբում են, որովհետև սուտն է իշխանության և թագավորության։
...
Իմ կյանքը նույնը չի, երբ մեր կողքին չկան Ալբերտը, Վարդանը, Հակոբը, Մեսրոպը, Գրիշան, Վազգենը, Սերգեյը, Ժորան, Վաչագանը և այսպես շարունակ։
Մեր կյանքը նույնը չի երկու պատճառով՝ մեր Հայրենիքի մեծ մասի կորստի և մեր զավակների ու եղբայրների՝ այլևս ֆիզիկապես մեզ հետ չլինելու:
Մենք ունենք գողացված ու իմաստազրկված անցյալ, հափշտակված ապագա և աղե արձան դառնալու ներկա։ Ես չեմ հուսահատեցնում։
Ես ինքս եմ անդրադառնում իմ կյանքին և փորձում գտնել հույսի ճանապարհը, բայց դա չի լինում առանց ասելու՝ Աստված, քավի՛ր ինձ՝ մեղավորիս:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18403 դիտում
09:42 02-09-2015
Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր և իր զավակների կյանքը, փրկեց իր և իր զավակների ապագան. Սերժ Սարգսյան
1399 դիտում
21:46 05-05-2024
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի Շարժման և Սրբազանի հետ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին