211652_close_icon
views-count2725 դիտում article-date 22:22 15-03-2021

Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհին մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ, Գյումրի քաղաքներում և Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Ելփինի ոլորաններում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհին մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Նմանատիպ նյութեր