211652_close_icon
views-count8602 դիտում article-date 16:03 14-01-2022

Դժվարանցանելի են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Արագածոտնի մարզի Ապարանի (բուք է) և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային, Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը բքի պատճառով փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի։

Դժվարանցանելի են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Արագածոտնի մարզի Ապարանի (բուք է) և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային, Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհները։

Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։

Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Նմանատիպ նյութեր