10824 դիտում
09:25 16-03-2021
Փաշինյանի հրաժարականին հաշված օրեր են մնացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս պահի դրությամբ հայրենի իշխանության և ընդդիմության համար օրակարգային հարց է շարունակում մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման:
Մինչ այս պահը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մոտ իշխանությունների անունից գնացած հրովարտակներն այնպիսի տպավորություն են ձևավորել, որ ընտրությունները տեղի կունենան հունիսին:
Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույնիսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երբ գնացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, հստակ ասել է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչև հունիս: Նիկոլ Փաշինյանը, սակայն, լուրջ առարկություն չներկայացնելով ժամկետի մասով, ամեն դեպքում, որևէ մեկին հստակ չի ասում, թե երբ է հրաժարական տալու, որ խորհրդարանը լուծարվի:
Ու քանի որ անակնկալներով լի իրավիճակ է, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը սկսել են պատրաստվել ընտրություններին, քանի որ կարծում են` Նիկոլ Փաշինյանն անակնկալ կերպով կհայտարարի ընտրությունների գնալու մասին, և իրենք չեն հասցնի նախապատրաստվել: Հիմա քաղաքական դաշտում սկսվել է ցուցակագրումների գործընթաց: Իշխանությունը և ընդդիմությունը հեղինակություն ունեցող մարդկանց հետ են կապ հաստատում, խնդրում միավորվել, միասնական ցուցակով մասնակցել ընտրությունների:
Եթե ընդդիմությունը կարծում է, որ չպետք է ընտրակարգ փոխվի, ապա իշխանությունները նպատակ ունեն քննարկել Ընտրական օրենսգիրքը այս խորհրդարանում: Ավելին՝ «Իմ քայլ»-ի ներկայացուցիչները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կիրակի օրը՝ հանդիպման ժամանակ, ընտրությունների անցկացման հստակ ամսաթիվ անգամ չեն լսել. խոսք է եղել միայն աշնանն այն անցկացնելու հավանականության մասին: Ամեն դեպքում, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանն ունի ընտրություններին գնալու իր նախընտրելի ժամանակահատվածը և ունի հստակ ձևավորված օրակարգ, սակայն անգամ իր թիմի մոտ անկեղծ չի ասում այդ մասին:
Սակայն նկատենք՝ եթե մտադրություն կա ընտրություններն անցկացնել հունիսին, ապա արդեն իսկ պետք է սկսի խորհրդարանի լուծարման գործընթաց: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է խորհրդարանի լուծարման հետևյալ սցենարը. Սահմանադրության 149-րդ հոդվածում ամրագրված է. «Վարչապետի՝ հրաժարական ներկայացնելու դեպքում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Այսինքն՝ 14 օր անհրաժեշտ է միայն խորհրդարանի ինքնալուծարման համար:
Հոդված 92-ում էլ նշված է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Եվ եթե գումարենք նաև գրանցումների և քարոզարշավի համար նախատեսված ընդհանուր մոտ մեկ ամիս ժամկետը, ապա ակնհայտ է, որ հունիսին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար իշխանություններն արդեն պետք է շտապեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1570 դիտում
17:59 22-12-2015
Ամանորին հաշված օրեր են մնացել. ոստիկանությունը կպահպանի քաղաքացիների անդորրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1360 դիտում
13:21 29-12-2015
Ամանորին հաշված օրեր են մնացել.ոստիկանությունը կպահպանի քաղաքացիների անդորրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
7265 դիտում
18:34 29-08-2019
Երկար սպասված համերգին մնացել են հաշված օրեր…
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը