211652_close_icon
views-count1409 դիտում article-date 11:29 16-03-2021

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն այցելել է ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն այցելել է Հայաստանի ԱԳՆ:

«Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը ողջունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին»,-գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

Ավելի վաղ նշվել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն այսօր Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի և Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ:

«Հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարմանը: Քննարկումը կներառի նաև ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման հարցը»,- ասված է ԵԱՀԿ հաղորդագրությունում:

ԵԱՀԿ գործող նախագահ Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ մարտի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի շրջանակում մեկնել էր Ադրբեջան, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

English ⬇️ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ողջունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին։ Foreign...

Posted by ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Spokesperson of MFA of Armenia on Monday, March 15, 2021

Նմանատիպ նյութեր