211652_close_icon
views-count4701 դիտում article-date 15:42 16-03-2021

Այսօր հայկական ֆուտբոլում կարող է տեղի ունենալ հերթական խայտառակությունը. Տիգրան Հակոբյան

Այսօր հայկական ֆուտբոլում կարող է տեղի ունենալ հերթական խայտառակությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Տիգրան Հակոբյանը:

Նա մանրամասնել է.

«Ինչպես տեղյակ եք` «Լոռի» ՖԱ-ն երկու պահանջ էր ներկայացրել ՀՖՖ բողոքարկման կոմիտե․

1․ Կորոնավիրուսով պայմանավորված «Ուրարտուի» հետ հանդիպման վերախաղարկման հարցը, երբ բոլորին ընդառաջեցին, իսկ «Լոռիին»՝ ոչ՝ գրանցելով տեխնիկական պարտություն։

2․ «Ալաշկերտի» հետ խաղում տեղի ունեցած՝ փոխարինման 4-րդ դադարի պատճառով մրցակցին տեխնիկական պարտություն չգրանցելու վերաբերյալ։

Քանի որ մի կողմում «Լոռին» է, իսկ մյուս կողմում ֆեդերացիայի ղեկավարներին շատ հարմար իր անսկզբունքային տեսակետով «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը, վստահ եմ, որ այդ հարցի արդար պատասխանն ի օգուտ «Լոռիի» չի լինելու։

Դիմում եմ ՀՖՖ գործադիր կոմիտեի գործընկերներիս․ Տեղյա՞կ եք արդյոք այս հարցերից, եւ արդյոք տեղյա՞կ եք, որ այս խնդիրների պատճառով «Լոռին» կարող է դադարեցնել գործունեությունը։ Տեղյա՞կ եք, որ ֆեդերացիայի ղեկավարությունն ակումբներից մեկին խոշոր գումարով աջակցում է, երբ անգամ առաջին խմբի թիմերին գնդակ չի տալիս։

Վերջապես, սիրելի՛ գործկոմ, գեթ մեկ անգամ կգործե՞ք ի նպաստ հայկական ֆուտբոլի, թե՞ ոչ։

Դիմում եմ նաև այն քաղաքական գործիչներին, որոնք փետրվարի 1-ին կայանալիք ժողովից ժամեր առաջ խնդրում էին մեզ, որպեսզի մենք չքննարկեինք ֆեդերացիայի՝ չարիք դարձած ղեկավարության հեռացման հարցը։ Տեսնելով այս ամենը՝ չեք ցանկանու՞մ արդյոք սանձել, կարգի հրավիրել ձեր կողմից ֆեդերացիայի նախագահ կարգված անձին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր