211652_close_icon
views-count7872 դիտում article-date 13:11 17-03-2021

Infinity Consulting անշարժ գույքի գործակալությունը հերքում է «Ժամանակ» թերթի տեղեկատվությունը

Գեղամ Հաջիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ժամանակ» թերթում հրապարակված «Կոլապս»՝ անշարժ գույքի շուկայում. Երևանում բնակարանների գները նվազում են» նյութում նշվում է, որ անշարժ գույքի շուկան աստիճանաբար սկսում է համարժեք արձագանքել իրավիճակին` Երևանում բնակարանների գներն իջեցնելով:

Infinity Consulting անշարժ գույքի գործակալության ղեկավար կազմը հերքում է այս տեղեկատվությունը` նշելով, որ կառուցապատողները շարունակում են գործարքներն իրականացնել դոլարին համարժեք դրամով, իսկ դոլարի փոխարժեքն, ինչպես բոլորին է հայտնի, բարձրացել է:

Ավելացնենք նաև, որ առք ու վաճառքի նվազումը կապված է ոչ միայն երկրում առկա իրավիճակի, այլև դրանից բխող այն փաստի հետ, որ այժմ բանկերում վարկավորումների տրամադրման պրոցեսը խիստ բարդացված է։ Այնպես որ, անգամ ամենաթռուցիկ հաշվարկի դեպքում պարզ է դառնում, որ գնանկում տեղի չի ունեցել, և անշարժ գույքի շուկայում պահպանվում է գնային կայունություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

«Ժամանակ» թերթում հրապարակված «Կոլապս»՝ անշարժ գույքի շուկայում. Երևանում բնակարանների գները նվազում են» նյութում նշվում...

Posted by Gegham Hajikyan on Wednesday, March 17, 2021

Նմանատիպ նյութեր