211652_close_icon
views-count3784 դիտում article-date 23:06 17-03-2021

Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկությունը հանրայնացնելու համար մեղադրվող ԱԱԾ գնդապետն արդարացվել է. փաստաբան

Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց և նա արդարացվեց, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Դեռևս 13․02․2020թ․ «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ հոդվածը, որի փաստով ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ, իսկ արդեն 28․02․2020թ․ Սերոբ Հարությունյանին պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանք էր առաջադրվել։

Քրեական գործով շուրջ մեկ տարի ծավալուն քննություն է կատարվել, իրականացվել են բոլոր հնարավոր քննչական և դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

Ի վերջո, հաստատվեց, որ Սերոբ Հարությունյանը ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահում չի կատարել, այլև՝ ընդհանրապես պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործություն չի կատարել, ուստի նրա նկատմամբ այդ կապակցությամբ կայացվել են քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Այսինքն, Սերոբ Հարությունյանն արդարացվել է, ունի արդարացվածի կարգավիճակ, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում և պետք է ստանա նախորդ մեկ տարվա աշխատավարձը»,– գրել է փաստաբանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ազգային անվտանգության ծառայության գնդապետ Սերոբ Հարությունյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվեց և նա...

Опубликовано Yerem Sargsyan Среда, 17 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր