18167 դիտում
20:47 20-02-2020
Նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա չէ. նույնիսկ մասնավոր անձի վերաբերյալ, նույնիսկ Դատալեքսում այդ ինֆորմացիան բաց է. Արա Ղազարյան
«Եթե խոսքը պաշտոնատար անձի մասին է, այդ ինֆորմացիան համարվում է հասարակության սեփականությունը։ Քր օր 144-րդ հոդվածում խոսքը ապօրինի հավաքելու մասին, բայց եթե լրատվամիջոցը օգտվել է գաղտնի աղբյուրից, չի նշանակում, որ ապօրինի է, որովհետեւ լրատվամիջոցը կոնկրետ նպատակով է դա անում՝ ոչ թե կոմերիցիոն, այլ հանրային։
Որպեսզի հավաքելը լինի ապօրինի, պետք է ինչ- որ անօրինական քայլ արված լինի, այսինքն, ինչ-որ բան կոտրել , ինչ –որ համակարգ մտնել եւ այլն, այստեղ պարզ չէ։
Ես չեմ հիշում, թե ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը երբ է վերջին անգամ կիրառվել»,-[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/02/20/%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%AB%D5%B6%D6%86%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1-%D5%B9%D5%A7-%D5%86%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6%D5%AB%D5%BD%D5%AF-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%AB-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6%D5%AB%D5%BD%D5%AF-%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A1%D5%B5%D5%A4-%D5%AB%D5%B6%D6%86%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1%D5%B6-%D5%A2%D5%A1%D6%81-%D5%A7-%D4%B1%D6%80%D5%A1-%D5%82%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/951537?fbclid=IwAR3DqklHbbklo-tNJ4Z2HVlMkLu4D877F5JK_hXvO4cXQ7eFexeYKLWR_z0]«Փաստինֆո»[/url]-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով ՀՔԾ-ի կողմից քրեական գործի հարուցումը։
Ինչպես տեղեկացրել ենք՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առիթով։
Համաձայն ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության, գործը հարուցվել է 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
«Հրապարակ»-ի կողմից նախարարի կենսագրության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը, Արա Ղազարյանի խոսքով, պետական մարմնի նկատմամբ հանրային վերահսկողություն է, ինչը ժողովրդավարական կառավարման գաղափարն է, որի վրա, նրա խոսքով, հիմնվում են իշխանությունները, երբ մշտապես ուզում են արդարացնել իրենց քայլերը ։
«Միշտ ասում են չէ՞ մենք ժողովրդավարական եղանակով ենք եկել։ Հիմա թերթը այդ ժողովրդավարական կառավարման հանրային իրավունքը իրացնելն ապահովողն է , տալիս է արժեքավոր տեղեկություն պաշտոնատար անձի դատվածության վերաբերյալ։
Էական չէ դատվածությունը մարվել է, թե ոչ, հասարակությունը ուզում է իմանալ, թե ովքեր այն մարդիկ, ովքեր իրականացնում են հանրային իշխանությունը , դա նորմալ է»,-ասաց մասնագետը։
«Հրապարակ»-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նախկինում դատվածություն է ունեցել եւ դա թաքցրել է իր կենսագրությունից։ Ըստ հրապարակման՝ Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով հարվածել է հրամանատարին և դատապարտվել է ազատազրկման: Նա ազատ է արձակվել 2007 թվականին համաներումով: Սուրեն Պապիկյանը հրապարակումից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում փաստացի ընդունել էր դատվածության փաստը , միեւնույն ժամանակ նա ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հորդորել էր պարզել, թե ում ձեռքով ու ինչպես է իր անձնական կյանքին վերաբերող գաղտնի ինֆորմացիան դարձել իր անունը կեղտոտելու առիթ: Նա հայտարարել էր, որ դա նպատակ ունի «այո»-ի շտաբի աշխատանքները մրոտել։
«Սա անձնական գաղտնի ինֆորմացիա է, ոստիկանության հատուկ բաժնում է պահվում, դրա հասանելիությունը կարող է լինել իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին: Իրավապահ շրջանակի տարբեր բարձաստիճան պաշտոնյաներ ինչ-որ փուլում, հետհեղափոխական շրջանում, փոխանակ զբաղված լինեին Հայաստանի Հանրապետությունը թալանողների հանցագործությունները բացահայտելով, տվյալ անձը կամ անձինք զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյաների, իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատ հավաքելով և տվյալ անձինք այսօր խոսում են սպայի պատվից», – հայտարարել էր նախարար Պապիկյանը ։
Միջազգային իրավունքի մասնագետը չի կարծում, թե նախարարի դատվածության վերաբերյալ տեղեկությունը փակ ինֆորմացիա է կամ պետք է փակ ինֆորմացիա լինի. «Մասնավոր անձի վերաբերյալ նույնիսկ «Դատալեքսում» այդ ինֆորմացիան փակ չէ, այդ ինֆորմացիան փակ է, միայն , եթե խոցելի խմբի է պատկանում մարդը, ասենք՝ սեռական բռնության կամ գենդերային խտրականության զոհ է, այսինքն, եթե դատական նիստը անցկացվել է դռնփակ։ Մնացած բոլոր դեպքերում դատական ակտերը Հայաստանում հրապարակվում են, հետեւաբար անձի իրավունքն է՝ տեղեկացված լինելու իրավունքը եւ խոսքը նախարարի մասին է։ Այնքանով, որքանով դա վերաբերվում է նրա հանրային գործառույթին, տեղեկությունը չի կարող փակ լինել։ Նրա նախկին դատվածությունը առնչություն ունի մարդու հանրային գործառույթի հետ, որովհետեւ դա հիմք կարող է լինել, որ նա պաշտոնավարի կամ չպաշտոնավարի»։
Անդրադառնալով լրատվամիջոցի աղբյուրի խնդրին, Արա Ղազարյանը շեշտեց, որ ԶԼՄ-ն
աղբյուրը բացահայտելու խնդիր չունի։ «Աղբյուրի պաշտպանվածությունը արտակարգ է, գերպաշտպանված է։ ՍԴ-ն շատ նեղ երեք հիմք է թողել, որոնցից որեւէ մեկի հետ 144-րդ հոդվածը չի համպատասխանում ։ Պետք է կյանքի իրավունքի խնդիր լինի, խոշտանգման, եւ ծանր հանցագործությունը կանխելու կամ ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշպանության նպատակով։ Այնպես, որ լրատվամիջոցը կարող է հանգիստ լինել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում եզրափակեց Արա Ղազարյանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
601 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
709 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված