2215 դիտում
19:26 18-03-2021
Լրագրող Փայլակ Ֆահրադյանին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում «Իրավական ուղի» ՀԿ-ն. նա այժմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ոստիկանությունում. Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
Նշենք, որ Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է լրագրողի վրա՝ վնասելով նրա ձեռքը և համակարգիչը:
Մելիքյանը գրել է, որ տեղի ունեցածում առնվազն խուլիգանությունն ակնհայտ է։
«Փայլակին իրավաբանական աջակցություն է ցույց տալիս մեր իրավապաշտպան կազմակերպության՝ «Իրավական ուղու» փաստաբան, [նախկին] լրագրող Սոսե Չանդոյանը։ Հենց հիմա Փայլակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում ոստիկանությունում»,- գրել է Մելիքյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»