211652_close_icon

Պատգամավոր. Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարման ձեւին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2879 դիտում article-date 12:45 19-03-2021
Ժամանակն է խոսել այն մասին, որ Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգն իրեն սպառել է: Ավելին, այս պահին այն չարիք է մեր երկրի համար: Այս մասին մարտի 19-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանը, փոխանցում է News.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկից առաջ անհրաժեշտ է փոխել պետական ​​կառավարման համակարգը:

«Կարծում եմ՝ այս պահին ամենաարդարացվածը կլինի կառավարման նախագահական համակարգը»,- պարզաբանեց խորհրդարանականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր