Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է նստացույցին եւ պատրաստ է միանալ պայքարի այդ ձեւին
Այս հրապարակը շատ լուրջ է եւ միացյալ եւ դա ձեր պահանջն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարկում Եռյակի հանրահավաքին ասաց Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այսօր կամ սկզբի վերջն է կամ վերջի սկիզբը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա իր հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի ամենակարճ ելույթը հիշեց՝ «Խոսքից` գործ»: Միաժամանակ նկատեց, որ ինքը այդքան դիսցիպլինա չունի, որ իր ելույթը այդքան կարճ ձեւակերպի:
Բայց ասաց հետեւյալը. «Մենք հավաքվել եք, որպես հայ մարդիկ, որպես հայ քաղաքացիներ, ով ուզում է ասի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր Պետորսյան, ԲՀԿ Գագիկ Ծառուկյան, բայց կա ավելի բարձր մի անուն` դա Հայաստանն է»:
Իսկ ժողովրդին դիմելով` ասաց.«Ամեն մեկդ մի պայքար եք, մի զենք, մի սահմանադրական ուժ: Պետք է պատրաստ լինեք կյանքի, պայքարի մահվան եւ նորից կյանքի": Իսկ, երբ հանրահավաքի մասնակիցները արձագանքեցին, որ պատասրտ են` ավելացրեց.
«Մեզ պետք է հեղափոխություն, երկրի, մտքի, քաղաքացու եւ ազգային ապագայի, բայց ըստ սահմանդրության` խաղաղ, իրավական եւ օրինական»:
Իսկ Շանթ Հարությունյանի եւ Վալոդիա Ավետիսյանի համար ազատություն պահանջեց:
Առաջարկեց նաեւ պահանջել Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ մինչեւ ապրիլի 24-ը արտահերթ խորհրդարկան եւ նախագահական ընտրություններ անցկացնել, միաժամանակ ավելացնելով, որ ինքը ցանկացած պահին պատրաստ է նստացույցի: