211652_close_icon
views-count2574 դիտում article-date 16:23 19-03-2021

ՀՅԴ-ն, եթե անգամ մենակ էլ մնա, մինչեւ վերջ պայքարելու է, որպեսզի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռացվի.Իշխան Սաղաթելյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը եթե անգամ մենակ էլ մնա, մինչեւ վերջ պայքարելու է, որպեսզի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռացվի։

Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Բաղրամյան պողոտայում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք այդ օրակարգի մեջ չենք մտնելու։ Մենք, անկախ նրանից՝ շարժման որ կուսակցությունն ինչ դիրքորոշում կունենա, Դաշնակցությունը մինչեւ վերջ պայքարելու է այդ օրակարգի համար, որն ինքը հայտարարել է։ Այսինքն՝ եթե նույնիսկ մենակ էլ մնանք, շարունակելու ենք ամբողջ ծավալով մեր պայքարը, որպեսզի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռացվի։ Մենք երբեք դեմ չեք եղել արտահերթ ընտրություններին, բայց գտնում ենք, որ այդ ընտրությունները չպետք է կազմակերպի ինքը։ Եթե այսքան պայքարից հետո, անկախ մեր կամքից, տեղի կունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդ ժամանակ նոր Դաշնակցությունը կքննարկի իր մասնակցության ձեւաչափը, օրակարգը կամ մասնակցո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ Հայրենիքի փրկության շարժումը կշարունակի գործել. «Հնարավորություն եմ տեսնում, որ Հայրենիքի փրկության շարժումը կարող է լիարժեք գործել, որովհետեւ մենք ընդհանուր կոնսենսուս ունենք՝ այս իշխանություններին հեռացնելու»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր