5506 դիտում
18:42 19-03-2021
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է հանդիպում 1921 թ․ մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առիթով հրավիրված կլոր սեղան- քննարկման մասնակիցների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց 1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 100-ամյակի առիթով մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ռուսաստանի Դաշնության մի խումբ առաջատար մասնագետների հետ հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի և Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր, պ․գ․դ․, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի։
Հանդիպմանը պրն․ Ռուբեն Միրզախանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց քննարկման առիթով Հայաստան ժամանած մասնագետներին և տեղեկություններ հաղորդեց կլոր սեղան-քննարկման արդյունքների վերաբերյալ։ Հայաստանի և Արցախի համար դժվարին այս շրջանում նախաձեռնությունը օգտակար նկատեց քննարկման մասնակից, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր պ․գ․թ․ Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով նաև արցախյան պատերազմի հետևանքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին։
Այնուհետև ներկաներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակություն արտահայտելով կարևոր այս նախաձեռնության կազմակերպման առիթով։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց գիտակրթական հաստատությունների պատասխանատուներին և մասնակից փորձագետներին՝ ընդգծելով անհրաժեշտությունը նման պատմական իրադարձությունների համատեղ վերարծարծման, ինչը նաև նպաստում է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների և փոխգործակցության առավել սերտացմանը։
Անդրադարձ կատարելով արցախյան երկրորդ պատերազմին՝ Նորին Սրբությունը ներկայացրեց պատճառված վնասները, խոսեց հայրենիքի կորստյան ցավի և առկա մարտահրավերների, միջազգային հանրության արձագանքի մասին։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը հայտնեց ՌԴ իշխանությունների կողմից պատերազմական գործողությունների կասեցման և տարածաշրջանում խաղաղության վերահաստաման գործում ներդրած ջանքերի առնչությամբ՝ Արցախի շուրջ առկա խնդիրների հանգուցալուծման համար անհրաժեշտ նկատելով բանակցային գործընթացի վերականգնումը։
Նորին Սրբությունը տեղեկացրեց նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Դադիվանքի հոգևոր կյանքի ու անխաթար աստվածպաշտության և սահմանամերձ վանքերի անվտանգության ապահովումը։ Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց գրավված և հանձնված տարածքներում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ որդեգրված ռազմավարությանը, մասնավորապես պատմական հուշարձանների և սրբավայրերի ավերման, անարգման ու պղծման, հայկական ինքնության ոչնչացման դեպքերին՝ հույս հայտնելով, որ այս երևույթները կարժանանան միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատշաճ գնահատականի։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ի նպաստ միջեկեղեցական և միջկրոնական ձևաչափով կատարված աշխատանքներին, Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին և Հայաստանում ներքաղաքական կյանքի զարգացումներին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2323 դիտում
21:43 18-03-2021
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է Մոսկովյան պայմանագրի 100-ամյակին նվիրված կլոր սեղան
4686 դիտում
18:29 26-01-2020
Բանակի օրվա առիթով Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին