2549 դիտում
19:20 19-03-2021
Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվել է հուշ-երեկո՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած ուսանող Կիմ Խաչատրյանի հիշատակին՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ:
«Կիմին հայրենասիրությունը փոխանցվել է ոչ թե դաստիարակության, այլ գենի միջոցով: Նա առանց վայրկյան մտածելու կամավորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին՝ «ով, եթե ոչ ես» խոսքերը շուրթերին»,- ասաց անմահացած հերոսի մայրը՝ Նարինե Միքայելյանը, շեշտելով, որ որդին զինվորագրվել ևպատերազմէ գնացել դրոշները ձեռքին ծածանելով, ավա՛ղ, ափսո՛ս, վերադառնալով դրոշն իր վրա կրելով՝ միացել է հանուն հայրենիքի նահատակված քաջ հայորդիներին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ անմահացած հերացիականները հայրենասիրության, մարդասիրության և գթասրտության օրինակ են: Նրանք բժշկի այն կերպարներն են, որոնք պատրաստ են մարտի դաշտում պաշտպանել հայրենիքն ու ազգի արժանապատվությունը, միևնույն ժամանակ հավատարիմ մնալ ամենամարդասիրական մասնագիտությանը՝ բժշկի կոչմանը:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի բնորոշմամբ՝ դասախոսների և ընկերների կողմից սիրված Կիմըհայրենասիրությանիրական կերպար էր: Նա ռազմաճակատ մեկնեց հայրենիքի նկատմամբ պարտքի մղումով: «Բոլորս խոնարհվում ենք անմահացած հերոսի հիշատակի և ընտանիքի առաջ»,-նշեց դեկանը:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի անմահացած սովորողի ընկերներն ու ապագա բժիշկները նրա ծննդյան օրվա առթիվ և իհիշատակի՝ ոչ թե սգալու, այլ նրա գաղափարներն օրինակ դարձնելու համար«Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, մենք ձեզ պարտք մնացինք» խորագրի շրջանակում ներկայացրինմերօրյա հերոսի կողմից սիրված ստեղծագործություններն ու ռազմահայրենասիրական երգերը:
Ինչպես նշեց բժշկական բուհի ղեկավարը, այս միջոցառումները պարտավորեցնող են յուրաքանչյուրի համար: Բուհի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է միջնորդել ԵՊԲՀ գիտական խորհրդին հաստատելու կարգ, որպեսզի կլինիկական օրդինատուրա ընդունվելու դեպքում սովորողներն անցնեն ռազմաբժշկական հատուկ կուրս: «Յուրաքանչյուր սովորող, որը ավարտում է բժշկական համալսարանը և բժշկելու իրավունք է ստանում, պետք է պատրաստ լինի թե՛աղենտների, թե՛ ռազմական գործողությունների ժամանակ իրականացնել իր առջև դրված խնդիրները»,-ընդգծեց ԵՊԲՀ ռեկտորը:
Կիմ Խաչատրյանի հիշտակին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում ամփոփվեց նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից անմահ հերոսի պատվին անցկացվողզենքի քանդման և հավաքման, կրակային պատրաստության միջֆակուլտետային մրցույթների արդյունքները, որին մասնակցելու համար դիմել էին մեծ թվով ապագա բժիշկներ: Մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ հաղթողներն արժանացան մրցանակների:
Կիմ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 31-ին՝արկի պայթյունի հետևանքով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»