211652_close_icon
views-count1671 դիտում article-date 22:55 16-04-2021

Պայքար է իրապես անկախ դատական իշխանություն ձևավորելու և դիմադրություն` դրա դեմ. Բադասյան

Armeniasputnik.am-ը գրում է. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում խոստացել է, որ առաջիկում հանրությունը կտեսնի կոռուպցիայի ու ապօրինի հարստացման դեմ պայքարի իրական արդյունքները։ Տասնյակ քրեական գործեր առաջիկայում կուղարկվեն դատարան։ Բադասյանը խոսել է նաև առաջիկա ընտրություններից ու թե դրանց հնարավոր արդյունքի դեպքում ինքն իրեն որտեղ է տեսնում։

- Թերևս  սկսենք ամենահրատապ թեմայից. դատաիրավական բարեփոխումներ։ 2018թ–ին հեղափոխությունից հետո դատաիրավական բարեփոխումները սկսվեցին վեթինգով։ Այս պահին ո՞ւր ենք հասել ձեր գնահատմամբ։

- Բարդ հարց է։ Անընդհատ ասում ենք` սկսեցինք, բայց, կարծում եմ, պետք է ժամանակագրորեն ճիշտ պատկերացնենք, թե ինչից ենք սկսել ու ուր ենք հասել։ Ասում եք, որ դատաիրավական բարեփոխումները հրատապ թեմա են, այո՛, միանշանակ, հրատապ են։ Այսօր մեր հասարակությանը երևի ամենահուզող հարցերից մեկն է։ Բայց դատաիրավական բարեփոխումները նաև շարունակական ու համակարգային մոտեցում պահանջող երևույթ են։

Վեթինգի մասին շատ է խոսվում, շատ են շահարկումները։ Նախ` վեթինգի մի քանի «կտոր» արդեն ուժի մեջ են և գործում են. Դատավորների գույքային ստուգումը, այդ մասով կարգապահական վարույթների հարուցումը, առհասարակ կարգապահական վարույթների հարուցումը, այսինքն` ունենք արդյունքներ, ունենք դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր։

- Թվային տվյալներ ունե՞ք։   

- Իմ հարուցած կարգապահական վարույթներն արդեն անցնում են 45-ից։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, նոր է սկսել, իհարկե, գործիքը կիրառել, բայց կարծում եմ, ճիշտ կլինի իրենք մեկնաբանեն, որովհետև մենք չենք տիրապետում այդ տվյալներին։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր