211652_close_icon
views-count1886 դիտում article-date 12:10 22-03-2021

Երևանի N1 տուն-ինտերնատի բնակիչներից 19-ը հացադուլ են անում՝ պահանջելով չմիավորվել Նորքի տուն-ինտերնատի հետ և վերադարձնել նախկին տնօրենին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես չեմ տիրապետում այդ լուրերին, ես այսօր եմ տնօրեն նշանակվել: Այս մասին այսօր Երևանի N1 տուն-ինտերնատի և Նորքի տուն-ինտերնատի միավորման դեմ ակցիայի ժամանակ ասաց կառույցի նորանշանակ տնօրենը, փոխանցում է Tert.am-ը։

Երևանի N1 տուն-ինտերնատի բնակիչները դեմ են միավորմանը, քանի որ ըստ նրանց, անհնար է մի սենյակում ապրել մի քանի հոգով, և կառույցների միավորման դեպքում հենց այդպես էլ լինելու է: Բնակիչները դեմ են նաև տնօրենի փոփոխությանը, իսկ նորանշանակ տնօրենը պնդում է, որ նրանք ևս ընտանիք են դառնալու և պատասխանատու է բոլորի համար:

Նոր տնօրենը նշեց, որ նախկին տնօրենն այլևս պաշտոնի չէ, քանի որ լրացել է ժամկետը և չի երկարաձգվել, իսկ աշխատակիցների՝ աշխատանքից ազատման դիմումների մասին տեղյակ չէ, քանի որ այսօր նրա առաջին աշխատանքային օրն է:

Նշենք նաև, որ իրականացվող փոփոխությունների պատճառով 17 շահառու հացադուլ է  հայտարարել:

«Մենք վերջին պահին ենք իմացել, որ տնօրենի փոփոխություն է տեղի ունենալու, հեռացող տնօրենը ևս մեկ օր առաջ է իմացել այս մասին: Ամեն դեպքում խնամյալների պահանջը մնում է նույնը»,-ասաց աշխատակիցներից մեկը:

Հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն տեղեկությունը, որ տուն-ինտերնատները միավորվելու են, նոր տնօրենը նշեց, որ նման խոսակցությունների մասին տեղյակ է այնքանով, որքան կա մամուլում, սակայն նշեց, որ վստահ է՝ յուրաքանչյուր քայլ արվում է հանուն բարօրության: «Ես դեռ միավորման մասին տվյալներին չեմ պատասխանում, կպատասխանեմ այս հարցերին տիրապետելուց հետո»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր