211652_close_icon
views-count15003 դիտում article-date 11:57 10-01-2023

Արտակարգ դեպք Երևանում գործող «Նորքի Տուն-ինտերնատ»-ում․ հայհոյանքեր են հնչեցրել ու հարվածներ հասցրել Տուն-ինտերնատի հոգեբանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում և նույն բաժնի ոստիկանության Մարաշի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գործող «Նորքի Տուն-ինտերնատ»-ում միջադեպ է տեղի ունեցել՝ մի քաղաքացի կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, Տուն-ինտերնատի բնականոն աշխատանքը, ինչպես նաև բնակիչների անդորրը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 69-ամյա Ռաֆայել Փ․-ն է, ով այնուհետև իրեն դիտողություն արած «Նորքի Տուն-ինտերնատի» հոգեբան Աննա Խ․-ի հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, տվել սպանության սպառնալիք և ձեռքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով Աննա Խ․-ին պատճառվել է ֆիզիկական ցավ։ 

Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Ռաֆայել Փ․-ին ու ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր