211652_close_icon
views-count1667 դիտում article-date 14:24 22-03-2021

ՀՀ Կառավարությունը ՄԻԵԴ գանգատի շրջանակում ընդունել է, որ կալանքի բավարար հիմքեր չեն եղել, և առաջարկել է վնասի փոխհատուցում

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատի արդյունքնում սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Խանդամիրյանը, որ մինչև դատարանի վճիռը կալանքի տակ էր պահվել, 2020 թ․ մայիսին ՀՀ Կառավարությունից ստացավ 2300 եվրո փոխհատուցում։ 

Վ․ Խանդամիրյանի իրավուքների պաշտպանությունը ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանն ստանձնել էր դեռևս 2017 թ․-ից և միջնորդել դատարանին ավելի մեղմ խափանման միջոց կիրառել։ Սակայն ինչպես Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերադաս դատարանները կալանքի որոշումն անփոփոխ էին թողել։

Արայիկ Զալյանը 2018-ին Եվրոպական դատարան էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) և 6-րդ հոդվածների (Արդար դատաքննության իրավունք) խախտման հիմքով։ 

ՄԻԵԴ-ը գանգատը կոմունիկացրել և ստացել էր ՀՀ Կառավարության առաջարկը՝ հաշտությամբ լուծելու մասին։ ՀՀ Կառավարությունն ընդունել էր, որ խախտել է Վ․ Խանդամիրյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը և առաջարկել էր պատճառված վնասը փոխհատուցել 2300 եվրոյի չափով։ Դիմումատուն 2020 թ․ մայիսին ընդունել էր առաջարկը և արդեն ստացել է փոխհատուցումը։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Նմանատիպ նյութեր