1106 դիտում
15:00 22-03-2021
Նախարարությունը մշակում է գործիքներ՝ զսպելու պատերազմից հետո ներդրումային դաշտի ռիսկերը
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում պատերազմից հետո ներդրումային դաշտի հետ կապված խնդիր տեսնում է, սակայն վստահեցնում է, որ պետությունը մշակում է ռիսկերը կլանելու գործիքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
Փոխնախարարի խոսքով՝ ներկայիս դրությամբ մի շարք ներդրումային ծրագրեր քննարկման փուլում են՝ սկսած գաղափարի մակարդակից, վերջացրած որոշակի քայլերով:
«Ամբողջ տարածաշրջանում ներկայիս դրությամբ ներդրումային դաշտի հետ կապված խնդիր կա: Եղել է պատերազմ, որը ցանկացած նոր ներդրումային ծրագրի համար ստեղծում է ռիսկեր, դա ակնհայտ է: Հիմա մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որ այդ ռիսկերը կլանվեն: Թե ինչպես է պետք դա անել, հիմա քննարկվում է»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ գաղափարախոսության մակարդակի վրա այդ գործիքները մշակվել են, մնացել է տեխնիկական մասը:
Քննարկվում է հատուկ գործիքակազմի հարց՝ ներդրումային ծրագրերի ուղղակի աջակցություն, ենթակառուցվածքի տրամադրում: Փոխնախարարը միանշանակ է համարում, որ ներդրումային միջավայրը վատացել է, առնվազն ժամանակ է պետք, որ նորից ներդրողներ գան:
«Կարճաժամկետում խնդիրը միանշանակ առկա է, նույնիսկ միջնաժամկետում է այդ խնդիրը առկա: Սակայն, համենայնդեպս, մոդելները ցույց են տալիս, որ երկարաժամկետում մենք կարողանալու ենք շարունակել աճել»,- նշեց փոխնախարարը:
Ավանեսյանը հիշեցրեց այն գործոնների մասին, որոնք ներդրողների համար Հայաստանը դարձնում են հետաքրքիր՝ աշխատուժի որակը, հասանելիությունը ԵԱՏՄ շուկաներին և այլն:

Նմանատիպ նյութեր
8199 դիտում
23:22 23-03-2017
ՊԵԿ-ը մշակել է ներդրումային ծրագրերը խթանելու և մաքսային սահմանը հսկողությունից բեռնաթափելու գործիքներ
2372 դիտում
13:39 28-04-2021
Դու ստել ես պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո. Արմեն Աշոտյանը՝ Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
835 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
925 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1207 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին