211652_close_icon
views-count40869 դիտում article-date 17:38 23-03-2021

Արտառոց դեպք Եղվարդ քաղաքի ծննդատանը. ծննդկանը երեխային վաճառել է, իսկ հարազատներին հայտնել, որ նա մահացել է

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախաատրաստվում  Կոտայքի մարզում տեղի ունեցած արտառոց դեպքի փաստով: 

Երեկ՝  մարտի 22-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Հրազդան քաղաքի   20-ամյա  բնակչուհին 2020 թ.-ի նոյեմբերին Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատանը երեխա է ունեցել և այն ծննդաբերելուց հետո գումարի դիմաց վաճառել է:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան եղել է  աղջիկ,  իսկ, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ վաճառելուց հետո ծննդկանը իր հարազատներին ասել է,  թե երեխան ծնվելուց հետո մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր