211652_close_icon
views-count220625 դիտում article-date 23:03 19-02-2018

Արտակարգ դեպք Երևանում. «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը 8-րդ երեխային լույս աշխարհ բերած սիսիանցի ծննդկանից պահանջում են գումարով շնորհակալություն հայտնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի, 37-ամյա Հերմինե Առուստամյանը փետրվարի 13-ին Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ երեխային: Վերջինիս տեղափոխել են Երևան, քանի որ ծննդաբերությունը եղել է բարձր ռիսկային և արու զավակը ծնվել է կեսարյան հատումով: Հերմինեի մեծ երեխան էլ այժմ ծառայում է հայոց բանակում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին զանգահարած ծննդկանը իր վրդովմունքը հայտնեց բժիշկների վերաբերմունքից: Նա ասաց, որ երբ ծննդաբերությունից հետո մտել է տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մոտ՝ իր շնորհակալությունը հայտնելու, վերջինս ասել է, որ դատարկ ձեռքով շնորհակալություն չեն հայտնում, պետք է և՛ իրենց լավություն անի, և՛ կեսարյան անող բժշկին, և՛ քույրերին: Բազմազավակ մայրը հավելեց, որ իրենք հնարավորություն չունեն այդ գումարները վճարելու, նամանավանդ, որ դրանք չհիմնավորված են: Նա խնդրեց Առողջապահության նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ ծննդատանը անօրինական գումարներ պահանջելու փաստով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել «Արմենիա» բժշկական կենտրոնի տեսակետը՝ խնդրի վերաբերյալ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր