2755 դիտում
09:55 24-03-2021
Փաշինյանը թիմին հանդիպման է կանչել. հիմնական թեման դարձել է կռվախնձոր․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմին հրավիրել է կառավարական ամառանոց՝ քննարկելու հետագա անելիքները: Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեման եղել է արտահերթ ընտրությունը և, մասնավորապես, Ընտրական օրենսգիրքը ընդունելու-չընդունելու հարցը:
Հանդիպմանը ներկաներից շատերը բարձրաձայնել են, թե անարդար է, որ իրենց երկար աշխատանքից հետո Ընտրական օրենսգիրքը չընդունվի, և ընտրությունները կազմակերպվեն հին ԸՕ-ով: Հատկապես Համազասպ Դանիելյանը, որը գլխավորել է փոփոխությունների քննարկման նպատակով ստեղծված խումբը, դեմ է արտահայտվել: Եղել են մարդիկ, որոնք կիսել են նրա տեսակետը, բայց շատերն էլ կան, որ շարունակում են անընդունելի համարել միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալը:
Այսինքն՝ այս պահին հակասական տրամադրություններ կան նաև իշխող խմբակցության ներսում:
Կիրակի օրը կրկին հավաքվել են, և կրկին անորոշություն է եղել մեծապես: Կրկին ընդհանուր հայտարարի չեն եկել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ ԸՕ թեմայով քննարկումները տեղափոխվել էին տարբեր պատգամավորների աշխատասենյակներ:
Հատկապես մարզերից ընտրված պատգամավորները դեմ են ռեյտինգային ընտրակարգի չեզոքացմանը:
Չի բացառվում, որ նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվի արդեն նոր ձևավորված խորհրդարանում՝ հաջորդ ընտրությունների համար: Իսկ հիմա, եթե լինեն արտահերթ ընտրություններ, դրանք կկազմակերպվեն հին ընտրակարգով, քանի որ նաև այդպիսի խոստում է տվել հենց Նիկոլ Փաշինյանը ԼՀԿ և ԲՀԿ ղեկավարների հետ բանակցությունների ժամանակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
3190 դիտում
11:59 25-09-2014
«Ռ.Վ գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանը դարձել է երկու ազատամարտիկների ընտանիքների կռվախնձոր. Ժողովուրդ
1132 դիտում
08:20 10-08-2023
ՔՊ-ում նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը իսկական կռվախնձոր է դարձել. «Ժողովուրդ»
2845 դիտում
16:52 10-05-2017
Կրեմլը հայտնել է, թե Լավրովի ու Թրամփի հանդիպման հիմնական թեման որն է լինելու
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը