211652_close_icon
views-count2848 դիտում article-date 16:52 10-05-2017

Կրեմլը հայտնել է, թե Լավրովի ու Թրամփի հանդիպման հիմնական թեման որն է լինելու

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ կատարած պաշտոնական այցելության ժամանակ մտադիր է բարձրացնել ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության հարցը։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բնականաբար, թեման այն հարաբերություններն են, որոնք ամենից առաջ կապված են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետ, ինչպես նաև այն թեմաների քննարկման շարունակությունը, որոնք արծարծվել են երկու երկրների նախագահների միջև վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի ուղերձ է Լավրովը հասցնելու Վաշինգտոնին։ Նա նաև հավելել է, որ դեռևս Թրամփի ու Պուտինի երկկողմ հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա։

Նմանատիպ նյութեր