2209 դիտում
11:41 24-03-2021
Պատերազմի հետևանքով զոհված 1605 զինծառայողների ընտանիք ստացել է հատուցում
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ներկայացրել է 2021թ, մարտի 24-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը։
Ստորև ներկայացնում ենք «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տարածած հաղորդագրությունը․
«Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված ևս 155 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 2017-ն է, որից 1605-ը` այս պատերազմի արդյունքում: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ bit.ly/38p9RIN։
«Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1240 շահառուներ, նրանցից 194-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1046-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են: Ցանկին կարող եք ծանոթանալ մեր կայքում` bit.ly/3pMgWdV։
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»:

Նմանատիպ նյութեր
1614 դիտում
12:14 21-07-2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ևս 153 զոհված զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
2187 դիտում
16:43 13-08-2021
Զոհված կամ հաշմանդամ դարձած ևս 61 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
5443 դիտում
17:50 25-11-2021
Պատերազմի մասնակից ևս 28 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան