211652_close_icon
views-count1918 դիտում article-date 21:10 26-03-2021

«Բորուսիան» Հոլանդին գնահատել է 180 մլն եվրո և հույս ունի, որ դա կվանի թոփ-ակումբներին

Դորտմունդի «Բորուսիան» սահմանել է հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերային արժեքը ամառային տրանսֆերային պատուհանի համար:
 
Գերմանական ակումբը 20-ամյա խաղացողին գնահատել է 180 մլն եվրո և հույս ունի, այդ գինը կվանի թոփ-ակումբներին, ինչը թույլ կտա Հոլանդին ևս մեկ տարի թիմում պահել:
 
Նույն կերպ դորտմունդցիները վարվել էին անցած ամռանը, երբ շատերը հետաքրքրված էին Ջեյդոն Սանչոյի ծառայություններով:
 
Ներկայումս Հոլանդի նկատմամբ իսկական որս է սկսվել. նրան ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնան», «Ռեալը», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»:
 
Դորտմունդում անցկացրած 49 խաղում Հոլանդը դարձել է 49 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր