«Բորուսիան» երկար ժամանակով կորցրեց Հոլանդին
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հնարավոր է այլևս չխաղա 2021 թվականին։
21-ամյա նորվեգացու վնասվածքը սպասվածից ավելի ծանր է․ հարձակվողի մոտ ազդրի մկանի պատռվածք է եղել, թեպետ «Բորուսիան» ֆուտբոլիստի վիճակի մասին պաշտոնական հայտարարություն չի արել, հայտնում է Armsport.am-ը:
Մեծ է հավանականությունը, որ Հոլանդը կվերադառնա թիմի ընդհանուր խումբ Սուրբ Ծննդյան արձակուրդից հետո:
2021/22 մրցաշրջանում Հոլանդը 10 խաղում խփել է 13 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։