211652_close_icon
views-count5635 դիտում article-date 21:47 26-03-2021

ՍԴ որոշումից հետո դատավոր Աննա Դանիբեկյանը արդարացման հիմքով պետք է կարճի 300.1-րդ հոդվածի մասով քրեական վարույթը. փաստաբան

ՍԴ որոշումից հետո առաջին ատյանի դատարանը պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով մեղադրանքի շրջանակներում արդարացման հիմքով քրեական վարույթը կարճելու մասին որոշում կայացնի։ Այդ որոշումն իր համար պարտադիր բնույթ է կրում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ն՝ նախագահությամբ Արման Դիլանյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Սույն որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է այժմ գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

ՍԴ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ հակասահմանադրական ճանաչվելուց հետո Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ նշված հոդվածի մասով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր