1171 դիտում
16:58 14-08-2023
Ձորահէկի գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով․ փաստաբան
Փաստաբան Կարե Մեժլումյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Հահակոռուպցիոն կոմիտեում քննվող Սեյրան Օհանյանին առնչվող գործին․
«Հիշում եք չէ, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող Ձորահեկի գործը, որով իբր պարոն Սեյրան Օհանյանը առանձնապես խոշոր չափերի` 1.046.400.000 ՀՀ դրամ արժեքի գույքի վատնում էր կատարել և մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հսկող դատախազ Ա.Մուրադյանի 10.08.2023թ. որոշմամբ պարոն Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է այն հիմքով, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:
Ի դեպ, նույն դատախազը դեռևս դեռևս 2021թ. մայիս ամսին չէր հաստատել քննիչի մեղադրական եզրակացությունը:
Բայց իշխանությունները պարոն Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք առաջադրելով, 4 տարի անհիմն քրեական հետապնդման ենթարկելով ու ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիառելով, իրենց համար որոշ խնդիրներ լուծեցին:
Նշեմ դրանցից ամենապրիմիտիվը`
պարոն Օհանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդարանական վեհաժողովի անդամ է: Բազմիցս հրավերներ են եղել, որպեսզի պարոն Օհանյանը մասնակցի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, սակայն կիրառված խափանման միոցի պատճառով նա չի կարողացել մասնակցել: Քննիչն անգամ մերժել է ՀԱՊԿ ԽՎ-ին մասնակցելու համար մի քանի օրով սահմանը բացելու միջնորդությունը:
Սա այն դեպքում, երբ հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ կարևոր էր, որպեսզի պարոն Օհանյանը, որպես պատերազմի մասնակից ու ռազմաքաղաքական գործիչ հնարավորություն ստանա ՀԱՊԿ ԽՎ գործընկերներին ներկայացնելու Արցախի և Հայաստանի անվտանգության հետ կապված իրական վիճակն ու նրանց բացատրի, որ ՀԱՊԿ-ն ավելի ակտիվ պետք է լինի իր պայմանագրային պարտականությունները կատարելու հարցում: Բայց իշխանություններին, համավաբար դա պետք չէր»,- գրել է փաստաբանը:

Նմանատիպ նյութեր
1462 դիտում
22:19 19-10-2023
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված