211652_close_icon
views-count71647 դիտում article-date 17:17 27-03-2021

Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «07»-ն ու բեռնատար Volvo-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին՝ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տաածքում, ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան և Volvo մակիշի  բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Աշոցքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Աշոցքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհին ձյուն է տեղացել և բուք է եղել, սակայն տեղի ճանշինը կատարել էր ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին։

Մահացածը 59-ամյա կին է, ով «07»-ի ուղևորն է եղել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր