211652_close_icon
views-count9315 դիտում article-date 20:51 27-03-2021

Արշավիր Ղարամյանը հերքել է իր մասին հրապարակված տեղեկատվությունը

Արցախի հերոս, գեներալ Արշավիր Ղարամյանը հերքել է այն տեղեկատվությունը, որ ինքը լքել է Արցախը եւ բնակություն հաստատել Հայաստանում:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանական ֆեյք նյուսի հայալեզու «հյուպատոս» «Ժամանակ» թերթը ադրբեջանական քարոզչամեքենայի 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում վարած տեղեկատվական քարոզչության ոճով թիրախավորել է արցախյան գեներալիտետին, այդ թվում նաև ինձ: Եթե այն ժամանակ իբր զոհվել էի՝ հիմա էլ՝ իբր ծննդավայրս եմ թողել ու հեռացել:

Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ վերը նշված ապատեղեկատվությունը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից և պատերազմական գործողությունների ավարտից օրեր անց, ինչպես նաև դրանից հետո ևս մի քանի անգամ իմ և ընտանիքիս անդամների առողջական վիճակի հետ կապված այցելել եմ ՀՀ և վերադարձել Արցախ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր