211652_close_icon

Զարգացած ու արդար Հայաստան կառուցելը մեր սերնդի պարտքն է... Նորայր Նորիկյան

views-count2613 դիտում article-date 12:25 28-03-2021
Մեր պատմության տարբեր փուլերում մեր ժողովրդին մշտապես կանգնեցրել են դիլեմայի առաջ՝ Տիզբո՞ն, թե՞ Հռոմ, Արևմու՞տք, թե՞ Արևելք, Ամերիկայի Միացյալ Նահագնե՞ր, թե՞ Ռուսաստան:

Մեզանից միշտ պահանջել են արտաքին քաղաքական կողմնորոշում՝ շատ դեպքերում ի հաշիվ մեր պետական ու ազգային շահերի:

Ու մենք հաճախ տուրք են տվել այդ պահանջներին ու տանուլ տվել…

Մեզանից միշտ տարել են, մեզանից միշտ պահանջել են՝ թողնելով փշուրներ կամ ոչինչ...

Մենք որևէ մեկին հլու-հնազանդ ծառայելու խնդիր չունենք, մենք ունենք մեր շահերը համադրելու, Հայաստանը գլոբալ շահերի համադրման առանցք դարձնելու խնդիր...

Մենք Արևմտամետ ու ռուսամետ չենք, և ճիշտ հակառակը՝ հակաարևմտամետ ու հակառուս չենք և չպետք է լինենք:

«Արդար Հայաստան»-ը աշխարհի հետ խոսելու, նրա հետ հարաբերվելու մի բանաձև գիտի. Դա Հայաստանի պետական ու ազգային շահերով առաջնորդվելու լեզուն է՝ փորձելով ստեղծել ժամանակակից զարգացած ու արդար պետություն:

Սա նշանակում է, որ անհրաժեշտ է վերբեռնել ու կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները՝ այդ թվում ռազմաքաղաքական, ռազմատեխնիկան, տարածաշրջանային անվտանգության համակարգի կատարելագործման, ինչպես նաև տնտեսական և միջազգային գործընկերության ոլորտներում:

Միաժամանակ, իրական ջանքեր ներդնել՝ կյանքի կոչելու «Եվրոպական Միության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»՝ գիտակցմամբ, որ այն լրջագույն ուղերձ է՝ ուղղված միջազգային հանրությանը, որ Հայաստանն իրեն համարում է եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ և առաջնորդվելու է խաղի այն կանոններով, որոնցով այսօր ապրում է զարգացած աշխարհը:

Բացի այդ, պետք է պահպանել ու խորացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, ռազմավարական համագործակցության մակարդակի հասցնել Չինաստանի հետ հարաբերությունները, հատուկ հարաբերություններ պահպանել Հնդկաստանի, Իրանի, արաբական երկրների, Վրաստանի, Հունաստանի, Կիպրոսի, ինչու չէ նաև Իսրայելի հետ:

Զարգացած ու արդար Հայաստան կառուցելը մեր սերնդի պարտքն է...

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյան 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի


 

Նմանատիպ նյութեր