211652_close_icon
views-count3792 դիտում article-date 23:16 28-03-2021

Աբրահամ Գասպարյան. Իշխանությունն անկեղծ է իր մոտեցումներում՝ բացահայտում է ՀՀ-ի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը դավաճանելու ծրագիրը

Իշխանությունն անկեղծ է իր մոտեցումներում՝ բացահայտում է ՀՀ-ի, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը դավաճանելու ծրագիրը, որի իրականացման համար էլ եկավ իշխանության, ֆեյսբուքյան իր էջում գրել է հեռուստալրագրող Աբրահամ Գասպարյանը:

«Տարածաշրջանի նկատմամբ հայացքի փոփոխություն նշանակում է.

1. Լեգիտիմացնել վերջին 3 տարում ՀՀ ներքին, արտաքին և անվտանգային քաղաքականության կոլապսը, որն ավելի շատ ՀՀ իշխանության սնանկ ու տկարամիտ, անհեռանկար, ապազգային, հակաստրատեգիական, ապոլիտիկ ու չհաշվարկված քայլերի արդյունք է, ինչի հետևանքով տարածաշրջանում արագացվեցին գեոքաղաքական տեկտոնային շարժերը,

2. Միանալ Մեծ Մերձավոր Արևելքում «նեղուցային և սահմանադռների տրանզիտի» պատերազմին,

3. ՀՀ-ը դարձնել պլացդարմ՝ ՌԴ-Թուրքիա (Արևմուտք-ՌԴ) գեոպոլիտիկ, գեոտնտեսական շահերի բախման համար։
Կանխատեսելի սցենար, որի մասին խոսել եմ նվազագույնը վերջին 2 տարում։

Իշխանությունն անկեղծ է իր մոտեցումներում. բացահայտում է ՀՀ, Արցախի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերը դավաճանելու ծրագիրը, որի իրականացման համար էլ եկավ իշխանության։

Հ.Գ. Թուրքիայի հետ հարաբերությունները պիտի բարելավվեն, սահմանն էլ պիտի բացվի, ԲԱՅՑ ոչ ՀՀ շահերի խայտառակ ստորադասման, չհաշվարկված ու արկածախնդիր քայլերի միջոցով։

Իշխանության թրքահաճո ու տապալված քաղաքականության մասին ավելի մանրամասն՝ երկուշաբթի, 19։00, ArmNews TV-ի եթերում՝ իմ հեղինակային լրատվական-վերլուծական ծրագրի շրջանակում»,- նշել է Գասպարյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր